Գործարարներն այս պահին ոչ թե էժան վարկերի, այլ ուղղակի աջակցության կարիք ունեն. Վաչե Գաբրիելյան

Հայաստանի նախկին փոխվարչապետ, այժմ Հայաստանի ամերիկյան համալսարանի Մանուկյան Սիմոն բիզնեսի և տնտեսագիտության դպրոցի դեկան  Վաչե Գաբրիելյանը Սիվիլնեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում նշում է, որ Հայաստանում կորոնավիրուսի հարուցած տնտեսական ճգնաժամի պայմաններում բիզնեսն այս պահին ոչ թե էժան վարկերի, այլ ուղղակի աջակցության կարիք ունի: Նրա կարծիքով՝ վարկերի միջոցով տնտեսության առավել տուժած ոլորտներին աջակցելու գաղափարը պետք է քննարկել ապագայում, քանի որ բիզնեսը, չկարողանալով գնահատել ռիսկերը, հակված չէ վարկային բեռի տակ մտնել՝ թեկուզ զրոկայան տոկոսով: