Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը՝ 1 039

Ապրիլի 12-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 26 նոր դեպք, առողջացել է ևս 14 քաղաքացի․ այս մասին հայտնում է հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում արձանագրվել է մահվան դեպք։ 67-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Բացի այդ, կինն ոււնեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություն՝ շաքարային դիաբետ։

Ըստ այդմ՝ ապրիլի 13-ի առավոտյան տվյալներով Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 1 039 է։

Առողջացածների թիվը՝ 211։

Կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվը՝ 14։

Փաստացի բուժվողների թիվը՝ 814։

Մեկնաբանել