Էդմոն Մարուքյանն առաջարկում է վերականգնել ավտոբուսների և մետրոյի աշխատանքը

Ապրիլի 13-ին Ազգային ժողովի հատուկ նիստի օրակարգում արտակարգ դրությունը 30 օրով երկարաձգելու հարցն է: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը պարետ Տիգրան Ավինյանին հարցրեց արտակարգ դրության ռեժիմի երկարաձգման իրավաչափ լինելու մասին, ինչպես նաև առաջարկեց վերականգնել ավտոբուսների և մետրոյի աշխատանքը: