Կորոնավիրուսի Եվան ու նավթալինի հոտը

Պատրիկ Նժդեհի Ազատյան

Նախ, ասեցին՝ վիրուսից մեծ վտանգ չկա,

Երբ աշխարհում արդեն արձանագրված էր 2,800 մահ։

Ասեցին՝ խուճապից ավելի շատ վտանգ կա,

Դե՜, կորոնավիրուսն ո՞ւմ շունն ա,

Պատճենված լոգոն «հիասքանչ» ստացվեց,

Հանրաքվեի քարոզարշավը պաչ-պռոշով շարունակվեց,

Արտերկրից մարդկանց հոսքն էլ դեպի Հայաստան չդադարեց։

Հետո ասեցին՝ դե երևի կա քիչիկ մը վտանգ,

Բայց նպատահարմար չէ, հնարավորություն էլ չունենք

Չինաստանից ու Իտալիայից եկածներին «կարանտինայի» ենթարկենք,

Կամ էլ սահմանը փակենք։

Ասեցին՝ հանգիստ նստեք տեղներդ, ջերմաչափը ձեռքին, ստուգում ենք բոլորին,

Եթե ջերմություն չկա, տուն ենք ղրկում արտերկրից եկածներին,

Հետո ամեն օր զանգահարում, նրանց քեֆ ու հալն ենք հարցնում,

Հարցրեցին, բա՜, եթե՞ այդ մարդը տուն գնալիս մարդկանց հետ է շփվում,

Տաքսիստ, բարեկամ, սկեսուր, տատիկ կամ հարևան է տեսնո՞ւմ,

Դրան ինչպե՞ս եք վերաբերվում։

Ասեցին դե՜, այսպես ենք որոշել, այսպես ենք անում,

Ասեցին՝ բարի եղեք չինացի զբոսաշրջիկների հանդեպ,

Նրանք դրամ են ծախսում, հանկարծ նրանց չվախեցնեք,

Ասեցին, իմիջայլոց, իրանցի զբոսաշրջիկների համար սահմանն ենք փակում,

Չգիտեմ, երևի նրանք իտալացի վարակակիրներից ավելի անդուր են թվում,

Դե՜, բոլորն էլ գիտեն, իրանցիները թույն եվրոպացի չեն համարվում։

Մեկն էլ ասեց՝ բոլոր սահմանները փակելով հարցը չի լուծվում,

Ինքն էլ հետո թռավ, ասեց էդ թերակղզին է գնում։

Մյուսն էլ ասեց՝ ԱՀԿ-ի «օրենքներին» ենք հետևում,

Որ երկրի սահմանները դեռ չենք փակում,

Չնայած ասում էին՝ մենք ենք տերը մեր երկրում։

Ասեցին՝ էջմիածինցի կինը Հայաստան ժամանելու պահից հսկողության տակ է եղել,

Հետո, պարզվեց՝ այդպես էլ չի հսկվել,

Նրան տուն են ուղարկել ու նա հլը տաշ-տուշի է արել։

Հետո այդ «էջմիածինցի կինը» դարձավ քավության նոխազ,

Բոլոր վարակակիրներին փորձեցին կապել այդ կնոջ հետ արագ,

Ու նա դարձավ «Կորոնավիրուսի Եվան»։

Մի քանիսն էլ գնացին Սևան,

Տխուր ու մտահոգ դեմքերով՝ լայվեր էին անում ամեն օր,

Հայտարարելով թվերը՝ «էջմիածինցի կնոջն» էին հիշեցնում,

Ամեն ինչ մի քանի «անպատասխանատու» անձերի էին կապում։

Դեռ հիշում եք, չէ՞… ասում էին տուն են ուղարկում,

Ամեն օր զանգահարում ու քեֆ-հալ են հարցնում։

Հետո ասեցին, միայն մենք կարող ենք այս մասին լուր տարածել,

Մի բան որ սուտ լուր համարենք, տարածողի համար վատ կարող է լինել,

Հետո վարակակիրների թիվը աճեց,

Դժվար եղավ ամեն ինչ մի քանի անձի հետ կապել,

«Կորոնավիրուսի Եվան» էլ մոռացվեց,

Տխուր դեմքերով ամենօրյա լայվը գրեթե դադարեց,

Վարակակիրների թիվը սուսիկ-փուսիկ կայքերում հրապարակվեց։

Ասեցին՝ դե հիմա վեր ընկեք տանը,

Ոստիկանությունն էլ շտապ հրապարակ հանեց շքեղ զրահապատը,

Շատացան առցանց խաղարկումների գովազդները,

Կարևոր էր մարդկանց մի բանով զբաղվելը,

Ամանորին հորդորում էին բուդով չզբաղվել,

Բայց կարծես արտակարգ իրավիճակում, հալալ է ղումար անել։

Վերջապես, արգելեցին 16 երկրներից Հայաստան մուտքը,

Նկատի չառնելով, որ այդ երկրներից մի քանիսից ընդհանրապես մարդ չի գալիս այստեղ,

Այդ ցանկում մոռացվեց բազամամարդ ԱՄՆ-ն ու Հնդկաստանը։

Ասեցին՝ Վրաստանում վարակակիրների փոքր թիվը հաստատ «երջանիկ պատահանություն» է,

Մի քանի հոգի էլ ասեց՝ դե՜ վրացիեները ի ծնե սուտլիկ-մուտլիկ են եղել,

Լուր տարածեցին, թե վարակակիրների թվերը շուտով 2 000-ից 3,000-ի է հասնելու,

Եթե լավ չպահենք մեզ, այս հայտարարությունից հետո։

Մի խոսքով, կարծես մեղքը քաղաքացիների գլխին է բարդվելու,

Գալիք հիասթափության համար, բոլորիս փորձեցին նախապատրաստել,

Նոր վարակակիրների համար նախատեսված վայրերի շինարարության սիրունիկ նկարները դրեցին,

Ներկայացնելով դա որպես ձեռքբերում՝

Կորոնավիրուսի դեմ թեժ կենսամարտում։

Բուժվածների թիվը նշեցին ավելի մեծ գրերով,

Իսկ վարակակիրների թիվը՝ փոքրիկ չափերով,

Ու հետո, թվաբանությունից տկար քաղաքացիների համար,

Ներկայացվեց վարակակիրների աճի տոկոսը որպես հաղթական պայքար։

Ընտրությունների դիտորդներին Հայաստանից չվարակված Արցախ ճամփորդել թույլատրեցին,

Շատերն էլ էշի ականջում քնած մնացին,

Այնտեղ էլ վարակակիրների թվերը աճեցին,

­Ու վերջապես, սահմանը փակեցին։

Ասում են ուշ լինի, նուշ լինի,

Էն տաշ-տուշն էլ հարամ լինի։

Հներից մեկն էլ ասեց՝ եթե այս արտակարգ իրավիճակում,

Մեկը իշխանություններին է քննադատում,

Ազգի դավաճան է նա համարվում,

Հին հոգիներին հետ կանչելու սադրանքի է մասնակցում,

Չնայած հայտարարությունից ինքնին քիչիկ մը նավթալինի հոտ էր գալիս,

Երևի նա քաղաքացիներին քաղաքակրթության դաս էր տալիս։

Ասեցին, դե՜ այս իրավիճակը կարող է մի երկու տարի տևել,

Հայտարարեցին, թե իրավիճակն էլ վերջապես վերահսկողությունից դուրս է եկել,

Իսկ դեռ չկա ակնարկ թույլատրված սխալներին,

Ու խոսք, լուր թերացումների մասին,

Մի պուճուրիկ երկրում, որն ունի ընդամենը հսկելի երկու սահման,

Ու հիմնականում՝ մի կոկիկ օդանավակայան,

Խուճապից դեռ չկան զոհեր։

Հիմա էլ կարծես ժողովուրդն է մեղավոր դարձել,

Հենց այն նու՛յն ժողովուրդը, որ հեղափոխությունն է արել,

Ու երևի բոլորիս համար էլ,

Կարևոր էր ամբոխավարության այս երեսն էլ տեսնել:

Մեկնաբանել