Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը՝ 1 067

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 28 նոր դեպք և առողջացել է ևս 54 քաղաքացի․ այս մասին հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։

Ապրիլի 13-ի դրությամբ արձանագրվել է մահվան 2 դեպք։ 65-ամյա և 82-ամյա պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի ծանր թոքաբորբ, սուր շնչառական անբավարարություն։

Բացի այդ, ունեցել են ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ զարկերակային գերճնշում, շաքարային դիաբետ, սրտի իշեմիկ հիվանդություն, սուր երիկամային անբավարարություն։

Ըստ այդմ՝ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը՝ 1 067

Փաստացի բուժվողների թիվը՝ 786

Գրանցված մահերի թիվը՝ 16