Կորոնավիրուսի ախտորոշման թեստեր․ որտեղից և ինչ գնով է Հայաստանը ձեռք բերել 

Հայաստանի կառավարությունը մարտի 1-ից մինչև ապրիլի 7-ը Չինաստանից ու Լեհաստանից գնել է 320 000 կորոնավիրուսի ախտորոշման թեստ։ Դրանք արժեցել են ավելի քան 673 միլիոն դրամ։

Գնված թեստերն արտադրվել են չինական Biotech biomedicine group LTD, Hunan Machinery and Equipment Imp/Exp Corp. և լեհական D-Lac Driessen Laboratory Consulting ընկերություններից։ Այս մասին Սիվիլնեթի գրավոր հարցմանը պատասխանել են ՀՀ կառավարությունից։

Բացի այս, Հայաստանը մեծ քանակությամբ թեստեր նաև նվիրատվություն է ստացել. Չինաստանի կառավարությունից` 1 000 հատ, Չինաստանում բնակվող բարերարից` 1 000 հատ, ՌԴ սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայությունից` 6 500 հատ, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից` 6 144 հատ, Ճապոնիայի վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտից` 1 000 հատ։ Չինաստանից մեկ այլ բարերար 31 000 «արագ» (Rapid) թեստ է նվիրել Հայաստանին: Եվս 1000 թեստ նվիրել է Նիդեռլանդների հիվանդության վերահսկման կենտրոնը։

Մկրտիչ Կարապետյան

Մեկնաբանել