10 միլիոն ծառ տնկելու նախաձեռնությունը հետաձգվում է մեկ տարով

Շրջակա միջավայրի նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ հետաձգում է Հայաստանում 2020-ին 10 միլիոն ծառ տնկելու նախաձեռնությունը։

«2020 թվականի հոկտեմբերի 10-ին նպատակ ունեինք տնկել 10 միլիոն ծառ՝ այդպիսով նոր կյանք հաղորդելով մեր երկրին ու հողին, ապահովելով գալիք սերունդների առողջ և մաքուր միջավայրը։  Հաշվի առնելով նոր կորոնավիրուսի տարածման արդյունքում ստեղծված իրավիճակը, կարևորելով յուրաքանչյուրի առողջությունը, ինչպես նաև նկատի ունենալով հնարավոր ռիսկերը, որոշում ենք կայացրել սահմանված թիրախին հասնելու ժամկետը տեղափոխել 2021թ. վերջ»,- նշված է հաղորդագրությունում։

Նախարարությունը հույս ունի, այնուամենայնիվ այս տարվա ընթացքում տնկել մեկ միլիոն ծառ․ «Արդեն 2021թ․ ամբողջությամբ կիրականացնենք նախաձեռնությունը, տնկելով ևս 10 միլիոն տնկի»։

Հայաստանում 2020-ին 10 միլիոն ծառ տնկելու մասին հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2019-ի հոկտեմբերին։

#CivilNet #News