Արտակարգ դրությունը սոցիալական և մշակութային նախաձեռնություններ է ծնում

Արտակարգ դրությամբ պայմանավորված՝ շատերի գործունեությունը դադարել է․ ոմանք պարզապես չեն աշխատում, մյուսներն աշխատում են տնից, որոշները ստեղծված իրավիճակում ձեռք են բերել ավելի շատ ազատ ժամանակ։ Այս պայմաններում ծնվեցին մի շարք նախաձեռնություններ, որոնք իրավիճակը բարելավելու նպատակ ունեն։ ՍիվիլՆեթը ծանոթացել է այդ նախաձեռնություններից մի քանիսին։