Փետրվարին 10 – 30 000 դրամ գազ և 5 – 10 000 դրամ էլեկտրաէներգիա սպառած բաժանորդները 30 տոկոսով կփոխհատուցվեն

Կառավարությունը 30 տոկոսի չափով կփոխհատուցի փետրվարին 10 000 – 30 000 դրամ գազ ու 5 000 – 10 000 դրամ էլեկտրաէներգիա սպառած բաժանորդների ծախսերը։

Կառավարության համապատասխան որոշման նախագիծը հրապարակվել է e-gov.am կայքում։

Նշվում է, որ բաժանորդները, որոնք արդեն իսկ կատարել են վճարումները, գումարը կստանան իրենց կոմունալների հաշվին՝ որպես կանխավճար։

Երեկ հաղորդվել էր նաև, որ կառավարությունը 50 տոկոսի չափով կփոխհատուցի այն բաժանորդների ծախսերը, որոնց սպառումը փետրվարին չի գերազանցել բնական գազի մասով 10 000 դրամը, էլեկտրական էներգիայի մասով՝ 5 000 դրամը:

Լուսանկարը՝ Հակոբ Մանուկյանի