Մենք պատասխանատվությունից չենք խուսափել և չենք կարող խուսափել․ Բակո Սահակյան

Գործել և գործում ենք իրավիճակի պահանջներին համապատասխան․ այսօր Արցախում նախագահական ընտրությունների երկրորդ փուլում քվեարկությունից հետո լրագրողներին ասաց գործող նախագահ Բակո Սահակյանը։ Նրան մի քանի անգամ հարց ուղղվեց Արցախում կորոնավիրուսի տարածման պայմաններում ընտրությունների անցկացման նպատակահարմարության մասին։ Սահակյանը նաև պատասխանեց «ընտրությունների լեգիտիմության դեֆիցիտի» մասին ՍիվիլՆեթի հարցին։