Արհեստական խնդիրներ չառաջացնենք, նորմալ ընտրություններ են գնում․ Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը երկրորդ փուլում մասնակցության ցածր ցուցանիշների առնչությամբ ասում է՝ առաջին փուլը շատ ակտիվ էր, իսկ այս՝ երկրորդ փուլը, «պասիվ չէ, այլ ընդամենը իրավիճակին համապատասխան է»։ Նա ասում է՝ քննադատությունների մեջ տեսնում է «քաղաքական և արհեստական ենթատեքստ»։