Կարևոր ենք համարում Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությունը. Գարեգին Բ

Հաղորդ լինելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առողջության առնչությամբ բժիշկների մասնագիտական կարծիքներին՝ կարևոր ենք համարում, որ արդարադատության իրագործման հետ մեկտեղ ձեռնարկվեն բոլոր կանխարգելիչ միջոցներն ու միջոցառումները, այդ թվում՝ խափանման միջոցի փոփոխություն՝ համավարակի այս շրջանում ապահովագրելու նրան առողջական վիճակի հետագա բարդացումներից։ Նման դիրքորոշում է հայտնել Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ NEWS.am-ին։

NEWS.am-ը խնդրել էր մեկնաբանել, որ «նոր կորոնավիրուսային համաճարակի կապակցությամբ աշխարհի տարբեր երկրներում իրականացվող կանխարգելիչ մարդասիրական միջոցառումների շարքում  է քրոնիկ կամ համակցված հիվանդություններ ունեցող և ռիսկային խմբում գտնվող կալանավորների խափանման միջոցի փոփոխությունը, մինչդեռ ռիսկի խմբում գտնվող՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը քննարկելու համար դատական նիստն արդեն տևական ժամանակ է տեղի չի ունենում և դեռ պարզ չէ, թե այն երբ տեղի կունենա»։

․․․

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է 2018-ի դեկտեմբերի 7-ից։ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով՝ կապված 2008-ի փետրվարի նախագահական ընտրություններին հաջորդած իրադարձությունների հետ։

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի