Ապրիլի 14-ին Արցախում կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլին Արայիկ Հարությունյանը ստացել է քվեների 88 տոկոսը, Մասիս Մայիլյանը՝ 12 տոկոսը։
Արցախի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը հրավիրված ասուլիսում ներկայացրեց ապրիլի 14-ի թվերը։
Քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող 104 777 քաղաքացիներից 47 165-ը կամ 45 տոկոսը։
Անվավեր քվեաթերթիկների թիվը կազմել է 1 876 կամ 3,97 տոկոս։
Արայիկ Հարությունյանը ստացել է 39 860 ձայն կամ 88 տոկոս։
Մասիս Մայիլյանը ստացել է 5 728 կամ 12 տոկոս։
Անճշտությունների չափը 1 տոկոս է:
Սրբուհի Արզումանյանը նշեց, որ Արայիկ Հարությունյանը 3 784 ավելի ձայն է հավաքել, քան մարտի 31-ի ընտրություններին։
#CivilNet #News