Ճգնաժամի հետևանքով Հայաստանը կարող է կորցնել ՀՆԱ-ի մինչև 15 տոկոսը. Վահրամ Ավանեսյան

Էկոնոմիկայի նախկին նախարար Վահրամ Ավանեսյանը կանխատեսում է, որ ճգնաժամի հետևանքով Հայաստանի ՀՆԱ-ի կորուստը կարող է հասնել 15 տոկոսի: ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ հարցազրույցում նա նշում է, որ այս ճգնաժամն առևտրային շղթաների կոտրման տեսանկյունից կարելի է համեմատել միայն ԽՍՀՄ փլուզման հետ: Սա արտառոց և աննախադեպ իրավիճակ է համաշխարհային տնտեսության համար, նկատում է Ավանեսյանը։ Ըստ նրա՝ տնտեսության բոլոր ճյուղերի, առաջարկի ու պահանջարկի վրա նման զանգվածային բացասական ազդեցություն նախկինում չի եղել:

Մեկնաբանել