Որոշվել է ամբողջությամբ մեկուսացնել Նորաշենը. Նիկոլ Փաշինյան

Մեկուսացման մեջ գտնվող քաղաքացիներից մեկը Արարատի մարզի Նորաշեն գյուղում մասնակցել է թաղման արարողության, որից հետո նրա մոտ հաստատվել է կորոնավիրուս. այս մասին կառավարության ապրիլի 16-ի նիստի ընթացքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ պարետատունը որոշում է կայացրել ամբողջությամբ մեկուսացնել Նորաշեն համայնքը: