Եթե կարողանանք պահել այս տեմպը, իրավիճակը կառավարելի կլինի դեռ երկար ժամանակ

Ունենք նոր հաստատված 48 դեպք և 61 առողջացում, այսինքն՝ ակտիվ դեպքերը կրճատվել են 14-ով. այս մասին կառավարության ապրիլի 16-ի նիստում հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նրա խոսքով՝ հիվանդանոցային ֆոնդը կիսով չափ է ծանրաբեռնված, և եթե կարողանան պահել այս տեմպը, իրավիճակը կառավարելի կլինի դեռ երկար ժամանակ: