Ցամաքային տրանսպորտը, նախադպրոցական կրթությունը, սպորտային ակումբները՝ տուժած ոլորտներ

8-րդ և 9-րդ միջոցառումների շահառուների շրջանակը կընդարձակվի. կառավարության ապրիլի 16-ի նիստում հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: Տուժած ոլորտների շարքին կավելանա ցամաքային տրանսպորտի գործունեությունը, նախադպրոցական կրթությունը, մասնավորապես՝ մանկապարտեզները, սպորտային ակումբները, լողավազանները, զվարճանքի և հանգստի կազմակերպման գործունեությունները, որոնց գրանցված աշխատողները ևս կստանան միանվագ օգնություն:

Մեկնաբանել