Վերանայեք ձեր սննդային պահվածքը, #քանիտաննեք․ Արևիկ Պետրոսյան

Արտակարգ դրությունը շատերին մեկուսացրել է տանը։ Տարբեր ոլորտների մարդիկ ՍիվիլՆեթի միջոցով պատմում են, թե ինչով կարելի է զբաղվել, #քանիտաննեք։ Սննդաբան, առողջ ապրելակերպի մարզիչ Արևիկ Պետրոսյանը հորդորում է այս օրերին «վերանայել մեր հարաբերությունները սննդի հետ» և պատրաստել առողջ սնունդ։ Արևիկը կիսվում է նաև պասուց տոլմայի նոր բաղադրատոմսով։