Ապրիլի 17-ի դրությամբ՝ Հայաստանում կորոնավիրուսի 1201 հաստատված դեպք

Ապրիլի ժամը 11։00-ի դրությամբ՝ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 1201 է։

Առողջացածների թիվը 402 է, փաստացի բուժվողների՝ 780, մահվան ելքերի թիվը՝ 19։

Ինչպես հայտնում է առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում արձանագրվել է մահվան դեպք։

«58-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի սուբտոտալ թոքաբորբ։ Տղամարդն ունեցել է նաև ուղեկցող խրոնիկ հիվանդություններ` սրտի իշեմիկ հիվանդություն, զարկերակային գերճնշում III աստիճանի, ճարպակալում II-III աստիճանի: Բուժման ընթացքում ախտորոշվել է սրտամկանի սուր ինֆարկտ` ST էլևացիայով:

Ապրիլի 8-ին կատարվել է կորոնար զարկերակի ստենտավորում, որից հետո պացիենտի մոտ զարգացել է դիսթրես համախտանիշ, սուր շնչական անբավարարություն III աստիճանի, սեպսիս, սեպտիկ շոկ: Երկարատև թոքային արհեստական շնչառությունից հետո զարգացել է հարաճուն պոլիօրգանային անբավարարություն»,- գրել է խոսնակը։

Մեկնաբանել