Կորոնավիրուսը չի շրջանցում ոչ ոքի, բայց այն դատավճիռ չէ

Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնը վերապրոֆիլավորվել է և ներգրավվել կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում։ Այն հագեցած է անհրաժեշտ քանակի սարքավորումներով և այսօր ծանրաբեռնված է կիսով չափ։ Կենտրոնի ընդհանուր և օպերատիվ հարցերով փոխտնօրեն Կարեն Պողոսյանի հետ Ստելլա Մեհրաբեկյանը զրուցում է կորոնավիրուսով պացիենտների բուժման, հիվանդանոցի հագեցվածության և աշխատանքի կազմակերպման մասին։ Կարեն Պողոսյանի խոսքով՝ կորոնավիրուսի բուժումը պետք է իրականացվի մեկ ընդհանուր սխեմայով, որը հաստատում է առողջապահության նախարարությունը՝ ելնելով միջազգային փորձից։ Պողոսյանը շեշտում է՝ COVID-19-ը դատավճիռ չէ անգամ 60 տարեկանից բարձր անձանց համար։

Մեկնաբանել