Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 1339 է

Հայաստանում ապրիլի 20-ի ժամը 11։00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 1339 է։ Գրանցվել է մահվան ևս երկու դեպք։

Ըստ այդմ՝

Առողջացածները՝ 580
Փաստացի բուժվողները՝ 737
Ընդհանուր թեստերը՝ 13373
Մահվան ելքեր՝ 22

Ինչպես գրել է առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը, մահացած երկու պացիենտները եղել են 62 և 90 տարեկան, ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:

Մեկնաբանել