Աջակցության ծրագրեր՝ ուսանողների համար

80 և ավելի ՄՈԳ (միջին որակական գնահատական) ունեցող ուսանողները կարող են ստանալ անտոկոս ուսանողական վարկ, իսկ ավելի ցածր առաջադիմություն ունեցող ուսանողները կարող են օգտվել ուսանողական վարկից՝ տարեկան 5 տոկոս տոկոսադրույքով․ այս մասին ապրիլի 20-ի ասուլիսին հայտարարեց վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը՝ ներկայացնելով ուսանողներին աջակցության ծրագրերը:

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ պետական բուհերի առկա համակարգի բակալավրիատի, մագիստրատուրայի և օրդինատուրայի 90 և ավելի ՄՈԳ ունեցող և ավարտական կուրսում գտնվող ուսանողների կիսամյակի ուսման վարձերը 100 տոկոսով կվճարի կառավարությունը:

90 և ավելի ՄՈԳ ունեցող ոչ ավարտական կուրսերի ուսանողների կիսամյակային ուսման վարձերը կվճարվեն 75 տոկոսով։ Ավարտող ուսանողները, ովքեր ուսման վարձի պարտք չունեն, կարող են հրաժարվել աջակցությունից կամ ստանալ գումարը, եթե այն վճարվել է ֆիզիկական անձի կողմից։ Իսկ եթե ավարտող ուսանողի վարձը վճարվել է ուսանողական վարկի միջոցով, գումարը կուղղվի վարկի սպասարկմանը։ 

Ժաննա Ավագյան