Գրիգոր Հովհաննիսյանն ազատվել է արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

Նման որոշում է ստորագրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտնում է e-gov.am կայքը։

Գրիգոր Հովհաննիսյանը ԱԳ նախարարի տեղակալ էր նշանակվել 2018թ. դեկտեմբերին: