Արտակարգ դրություն ու եռուզեռ Զեյթունում

Արտակարգ դրության երկարաձգման լուրը շատերը պարզապես չեն կարողանում ընդունել։ Կանոններին հետևելու ցանկությունը մեծ է, սակայն զիջում է գարնանային արևոտ օրերը վայելելու ցանկությանը։ ՍիվիլՆեթը շրջել է Երևանի Զեյթուն թաղամասում, որտեղ փողոցները մարդաշատ են, եռուզեռը՝ նկատելի։