Աժ-ում չկա նոր կորոնավիրուսով վարակված անձ. Արարատ Միրզոյանի օգնական

ԱԺ նախագահի օգնական Վահան Կոստանյանը հայտնում է, որ մինչ օրս Աժ-ում չկա նոր կորոնավիրուսով վարակված անձ:

«Ի պատաասխան մամուլի որոշ կեղծ հրապարակումների նշեմ, որ մինչ օրս Աժ-ում չկա նոր կորոնավիրուսով վարակված անձ: Պատգամավորների սպասվող թեստավորումը կրում է պրոֆիլակտիկ բնույթ»,- գրել է Կոստանյանը։

Ըստ որոշ հրապարակումների՝ ԱԺ աշխատակիցներից մեկի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, ինչի համար էլ պատգամավորները թեստավորվելու են։

Մեկնաբանել