Հայաստանում մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 62-ով

Ապրիլի 21-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 1401 դեպք, որոնցից 609-ն` առողջացած, 24-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 768 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 13 929 թեստավորում:

Այսպիսով` առկա է կորոնավիրուսային հիվանդության հաստատված 62 նոր դեպք և 29 առողջացածներ։

Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը Ֆեյսբուքում գրում է՝ մահացել են 88 և 65 տարեկան քաղաքացիներ, որոնք ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:

Մեկնաբանել