«Հայփոստի» կառավարումն անցել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը

14 տարվա հավատարմագրային կառավարումից հետո «Հայփոստի» կառավարումն անցել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը․ այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նախարար Հակոբ Արշակյանը։

««Հայփոստի» կառավարման Դիտորդ խորհրդի որոշմամբ ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Հայկ Կարապետյանը։

«Հայփոստը» նախարարության կողմից դիտարկվում է որպես ռազմավարական նշանակության կառույց, և առաջիկայում նոր ղեկավարից սպասում ենք փոստի զարգացման ռազմավարություն՝ նոր քաղաքացիակենտրոն սկզբունքներով»,- ասվում է գրառման մեջ։

«Հայփոստի» կոնցեսիոն կառավարումն իրականացնում էր ագրենտինահայ Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Հայփոստ Թրաստ Մենեջմենթ» ընկերությունը:

Անցյալ տարվա հոկտեմբերին հայտնի դարձավ, որ «Հայփոստ» ընկերությունը հանվել է մասնավորեցման ենթակա օբյեկտների ցանկերից, և կառույցի սեփականատերը շարունակում է մնալ պետությունը: Կառույցի կառավարումն իրականացնում է Էռնեկյաննների ընտանիքի հոլդինգը, որի հետ պայմանագիրն անցյալ տարի երկարաձագվեց մեկ տարով:

Էռնեկյաննների ընտանիքի հոլդինգը Հայաստանում ղեկավարում է նաև Երևանի «Զվարթնոց» ու Գյումրիի «Շիրակ» օդանավակայանները, նրանց է պատկանում «Կոնվերս» բանկի բաժնետոմսերի հսկիչ փաթեթը։ Հայաստանի ազգային հերոս արգենտիանահայ Էդուարդո Էռնեկյանին պատկանող հոլդինգը գինու գործարան ու խաղողի այգիներ ունի Հայաստանում։

Ինչ ճակատագիր է սպասում «Հայփոստ»-ին. քննարկում վարչապետի մոտ

Մեկնաբանել