Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 1473-ի

Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 72 նոր դեպք. այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքը։

Հայաստանում ապրիլի 22-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 1473 է, արձանագրվել է մահվան 24 դեպք: Ընդհանուր առմամբ, կատարվել է 14 966 թեստ։

Ապաքինված պացիենտների թիվը դարձել է 633։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 816 պացիենտ:

Մեկնաբանել