Ծիծեռնակաբերդ տանող ճանապարհները փակ են լինելու․ ոստիկանություն

ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ ապրիլի 21-ից ապրիլի 25-ի ժամը 22.00-ն փակ են լինելու Ծիծեռնակաբերդի՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր տանող հետիոտների ու տրանսպորտային միջոցների համար նախատեսված բոլոր ճանապարհները։

«Նոր կորոնավիրուսի համավարակի տարածումը կանխելու նպատակով ապրիլի 21-ից ապրիլի 25-ի ժամը 22.00-ն փակ են լինելու Ծիծեռնակաբերդի՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր տանող հետիոտների ու տրանսպորտային միջոցների համար նախատեսված բոլոր ճանապարհները։

Կարգը խախտելը կառաջացնի իրավական հետևանքներ։

Հարգելի՛ քաղաքացիներ, համավարակի տարածման այս պայմաններում անդառնալի հետևանքներից խուսափելու համար կոչ ենք անում բոլորին` ըմբռնումով մոտենալ որոշմանը»,- ասված է ոստիկանության հաղորդագրությունում։

***

Ապրիլի 21-ին հրավիրված ասուլիսի ընթացքում ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը և սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ներկայացրին Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի միջոցառումների ցանկը:

Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մուտքը փակ կլինի քաղաքացիների համար

Մեկնաբանել