«Կարկուտը ծեծած տեղն է ծեծում»․ Էդմոն Մարուքյանը՝ «Գլորիա» ֆաբրիկայի իրավիճակի մասին

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը անդրադարձավ Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի շուրջ ստեղծված իրավիճակին։ «Ունենք իրավիճակ, որ պետությունը հայտարարում է՝ ամսի 20-ից կարող եք աշխատել, մարդիկ գնում են աշխատանքի, գնում են մարդկանց տուգանում են։ Եվ սա այն մարդիկ են, որոնք որևէ սոցիալական ծրագրով նաև աջակցություն չեն ստացել։ Ժողովրդի ասած՝ «կարկուտը ծեծած տեղն է ծեծում»»,- ասաց Մարուքյանը։