Մահճակալային ֆոնդը ծանրաբեռնված չէ, և բոլորին կարող ենք հոսպիտալացնել. Արսեն Թորոսյան

Ունենք նոր հաստատված 50 դեպք և 26 առողջացում, ակտիվ բուժում են ստանում 840 քաղաքացի. այս մասին կառավարության ապրիլի 23-ի նիստում հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նրա խոսքով՝ ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում 10 հոգի, թոքաբորբ կա 230 անձի մոտ, արհեստական օդափոխության վրա է 5 հոգի, որոնցից մեկը 27 տարեկան է: Նախարարը նշեց նաև, որ այս պահին մահճակալային ֆոնդը ծանրաբեռնված չէ, և բոլորին կարող են հոսպիտալացնել: