Ինչ օժանդակություն կտրամադրվի ուսանողներին․ մանրամասնում է նախարարը

Բակալավրիատի, մագիստրատուրայի և կլինիկական արդինատուրայի ավարտական կուրսում գտնվող այն ուսանողները, որոնց հանրագումարային միջին որակավորման գնահատականը (ՄՈԳ) ուսումնառության սկզբից մինչև 2019-2020թթ․ ուսումնական տարվա առաջին կիսամյակի ավարտը կազմում է ՄՈԳ-ի առավելագույն արժեքի 90 տոկոսը, կստանան փոխհատուցում երկրորդ կիսամյակի վարձավճարի 100 տոկոսի չափով. կառավարության ապրիլի 23-ի նիստում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: Մյուսների համար կսահմանվի անտոկոս վարկ, եթե ՄՈԳ-ի առավելագույն արժեքը 80 տոկոս է, հակառակ դեպքում, կտրամադրվեն վարկեր ցածր տոկոսադրույքով: