Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 81-ով

Ապրիլի 25-ի ժամը 11։00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի թվերը․

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը՝ 1677
Առողջացածներ՝ 803
Փաստացի բուժվողներ՝ 846
Ընդհանուր թեստեր՝ 17 342
Մահվան ելքեր՝ 28

Նախորդ օրվա համեմատ նոր դեպքերի թիվն ավելացել է 81-ով, գրանցվել է մեկ մահ, առողջացել է 75 մարդ։

Գրանցված մահվան դեպքի վերաբերյալ առողջապահության նախարարի խոսնակը հայտնում է, որ պացիենտը եղել է 71 տարեկան և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ: