Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 69-ով

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 69-ով՝ հասնելով 1746-ի:

Հիվանդությունից բուժվածների թիվը հասել է 833-ի, առողջացել է 30 մարդ։

Իրականացված թեստավորումների ընդհանուր թիվը 17 931 է:

Կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 885 մարդ:

Մինչ այժմ արձանագրվել է հիվանդությունից 28 մահվան դեպք: