Վերջին զանգը տեղի ունենալո՞ւ է․ պարզաբանում է նախարարը

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացնում է Վերջին զանգի հետ կապված ծրագրերը։ «Հենց որ առողջապահության նախարարության հետ միասին պայմանավորվում ենք, որ համավարակը այլևս որևէ վտանգ իրենից չի ներկայացնում, և մենք սահմանափակումների հետ խնդիր չունենք, մենք միասին որևէ օր որոշում ենք և վերջին զանգի արարողություններն ենք իրականացնում»,- ասաց նախարարը։