Լեոնիդ Ենգիբարյանի անվան պուրակ և Մահաթմա Գանդիի արձան՝ Երևանում

Ապրիլի 28-ին Երևանի ավագանու նիստին 44 կողմ, 0 դեմ և 2 ձեռնպահ ձայներով որոշվեց մայրաքաղաքում ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, կրկեսի հայ դերասան, մնջկատակ, ծաղրածու, գրող և թատերական ռեժիսոր Լեոնիդ Ենգիբարյան անվամբ պուրակ անվանակոչել։

Կենտրոն վարչական շրջանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Ագաթանգեղոս փողոցների խաչմերուկի անկյունային հատվածի՝ Երևանի կրկեսին հարակից պուրակը կկրի «Լեոնիդ Ենգիբարյանի անվան պուրակ անվանումը»։

Նույն նիստի ընթացքում 43 կողմ, 0 դեմ, 2 ձեռնպահ ձայներով հանաձայնություն տրվեց Հալաբյան և Մարգարյան փողոցների միջանկյալ զբոսայգու տարածքում հնդիկ քաղաքական գործիչ Մահաթմա Գանդիի արձանը տեղադրելու համար։

Լուսինե Վարդանյան

Մեկնաբանել