Հայաստանը 300 մլրդ դրամ ազատ միջոցներ չունի. նախարարը՝ պատգամավորի առաջարկի մասին

Հայաստանը 300 մլրդ դրամ ազատ միջոցներ չունի և աջակցության միջոցառումների իրականացման համար պետք է ֆինանսավորման այլ աղբյուրներ գտնի․ ապրիլի 28-ին Ազգային ժողովում հայտարարեց ֆինանսաների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։ Նրա խոսքով՝ տրամաբանական էլ չի լինի այդքան ազատ միջոցներ ունենալը 1,8 տրլն դրամ բյուջեի պայմաններում: