Ով առաջարկում է լավագույն պայմանը, ինքն էլ հաղթում է․ Հայկ Մարությանը՝ տենդերների մասին

Ապրիլի 28-ին Երևանի քաղաքապետի և թաղապետերի հետ ավագանու անդամների հարցուպատասխանի ժամանակ «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը խնդրեց քաղաքապետ Հայկ Մարությանին հերքել կամ հաստատել տարածված լուրերը, թե գործարար Սամվել Ալեքսանյանին խոստացվել է շահել 500 վերելակները տեղադրելու մրցույթը։ Հայկ Մարությանը պատասխանեց, որ ոչ մի տենդերի հետ կապված երբևիցե տեղեկություն չունի։ «Դնում են տենդերները, գալիս են մասնակիցներ, մասնակցում են պարզ, բաց, թափանցիկ։ Ով առաջարկում է լավագույն պայմանը, ինքն էլ հաղթում է»,- ասաց նա։