Ալեն Սիմոնյանը ներողություն խնդրեց իր ու Էդմոն Մարուքյանի վեճի համար

ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը ներողություն խնդրեց ԱԺ-ում իր ու Էդմոն Մարուքյանի վեճի համար։

«ՀՀ քաղաքացիներից ներողություն եմ խնդրում, որ իրենք ականատես եղան նման տեսարանի», – ԱԺ ամբիոնից ասաց նա։

Այսօր Աժ-ում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և Ալեն Սիմոնյանի միջև տեղի էր ունեցել լեզվակռիվ, հնչել էին փոխադարձ հայհոյանքներ։

Մեկնաբանել