Արևիկ. հայ կաթոլիկ գյուղի մարդիկ, կյանքը, պատմությունը

Հայաստանում կաթոլիկ հայերի կամ ինչպես երբեմն կենցաղում է ասվում՝ ֆրանկների թիվը մի քանի տասնյակ հազար է: Նրանք բնակվում են հիմնականում Շիրակի և Լոռու մարզերի մի քանի գյուղերում։ Այսօրվա Հայաստանի տարածքում հաստատվել են շուրջ 200 տարի առաջ՝ Արևմտյան Հայաստանից: Գյումրիի հարևանությամբ գտնվող Արևիկ գյուղը հիմնադրել են Էրզրումի Բասենի շրջանի Ճռասուն գյուղից եկած 12 ընտանիքներ, հիմնել նոր տներ, կաթոլիկ եկեղեցի: Այսօր Արևիկում բնակչության թիվը հասնում է 2 000-ի: ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանը, Գևորգ Հարոյանը և Նարեկ Հայրյանը մեկ օր անցկացրել են Արևիկում, խոսել մարդկանց հետ, լսել նրանց պատմությունները, ծանոթացել կենցաղին:

Մեկնաբանել