Տիգրան Ավինյանը պաշտոնից ազատման դիմում չի գրել. մամուլի քարտուղար

Փոխվարչապետ Ավինյանը պաշտոնից ազատման դիմում չի գրել. այս մասին լրատվամիջոցներին ասել է նրա մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։

«Նման բան չկա»,֊ ասել է նա։

Վարչապետի գործերի նախկին կառավարիչ, ՔՊ անդամ Գևորգ Աճեմյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ազատվելու է աշխատանքից․ «Լավ լուր հատկապես ամուլսարցիներիս համար` Ավինյանը հենց նոր ազատվեց աշխատանքից։ Ինտրիգը պահելու համար չեմ ասի՝ տեղն ով է լինելու։ Մի քանի օրից կամ արտակարգ իրավիճակի պրծնելուն պես լուրը պաշտոնապես կհրապարակեն կառավարության կայքում»։

Մեկնաբանել