Նման լուր տարածելու շարժառիթ չկար. խոսնակը՝ փոխվարչապետի աշխատանքից ազատման լուրերի մասին

«Փոխվարչապետը հրաժարական չի տվել և նման մտադրություն չունի»․ ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար Վահան Հունանյանը: Նրա կարծիքով՝ շրջանառվող լուրի պատճառը ընդամենը ֆեյսբուքյան մի օգտատիրոջ գրառումն էր: Ըստ խոսնակի՝ դրա համար որևէ շարժառիթ չկար:

Ավելի վաղ սոցցանցերում լուրեր էին շրջանառվում փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հրաժարականի մասին:

Վարչապետի գործերի նախկին կառավարիչ, ՔՊ անդամ Գևորգ Աճեմյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ազատվելու է աշխատանքից․ «Լավ լուր հատկապես ամուլսարցիներիս համար` Ավինյանը հենց նոր ազատվեց աշխատանքից։ Ինտրիգը պահելու համար չեմ ասի՝ տեղն ով է լինելու։ Մի քանի օրից կամ արտակարգ իրավիճակի պրծնելուն պես լուրը պաշտոնապես կհրապարակեն կառավարության կայքում»։

Ժաննա Ավագյան

Մեկնաբանել