ՄԻՊ-ն ստացել է ընդհանուր 38 բողոք՝ արտակարգ դրությամբ պայմանավորված

Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու համար մարտի 16-ից մինչև ապրիլի 28-ը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ստացել է վարչական տույժ նշանակելու վերաբերյալ ընդհանուր 38 գրավոր և բանավոր բողոք: Այս մասին ՍիվիլՆեթի հարցմանն ի պատասխան հայտնեցին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից։

Դեպքերից մեկով Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ իրավախախտման մասին որոշում չի կայացվել, անձը տույժի չի ենթարկվել, 6 գրավոր բողոք դեռևս ընթացքի մեջ են, մյուս դեպքերով հարցերը լուծվել են խորհրդատվությամբ:

Մասնավորապես, քաղաքացիներին պարզաբանվել են իրենց իրավունքները, բողոքարկման կարգը և այլն: Մի քանիսի հետ պահպանվում է ընթացիկ շարունակական կապ:

Ժաննա Ավագյան

Մեկնաբանել