✓Թուրքիայում Մայիսի 1-ը շատ սպասված օր է․ ավանդական երթը չի լինի, փոխարենը կան ձերբակալվածներ
✓Guardian-ը գրում է, որ չնայած Էրդողանի կուսակցության ջանքերին՝ թուրք աշակերտների հակվածությունն իսլամին աստիճանաբար նվազում է
✓Թուրքերին զայրացրել են Քիմ Քարդաշյանի՝ Հայոց ցեղասպանության մասին ինստագրամյան հրապարակումները, նրա դեմ արշավ են սկսել
-
Ուրարտուն, Լեռնային Ղարաբաղն ու արանքում պատահածը
Մոտ երկու ամիս առաջ բարձրացավ ու դեռ չի ավարտվում Սմբատ Հովհաննիսյանի հեղինակած՝ Հայոց պատմության յոթերորդ դասարանի դասագրքի շուրջ աղմուկը։ Գլխավոր պատճառը քարտեզներն էին՝ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում, Ադրբեջանը Տիգրան Մեծի կայսրության քարտեզում և Ուրարտուն առանց Հայաստանի։
-
Ալեն Սիմոնյանը կարծում է, որ Հայաստանը պետք է մասնակցի ԵԱՏՄ
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ Հայաստանը պետք է մասնակցի դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում կայանալիք Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գագաթնաժողովին: «Մենք ԵԱՏՄ նախագահող երկիր ենք դառնում: Որոշում այս պահին չկա, բայց անձամբ ես կարծում եմ, որ ԵԱՏՄ նախագահությունը ստանձնելու համար Հայաստանը պետք է մասնակցի, քանի որ մենք այս կառույցի նախագահությունն ենք ստանձնում: Եվ դա այս պահի դրությամբ մեր տնտեսական միջավայրն է ապահովում»,- նոյեմբերի 28-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Սիմոնյանը։ Անդրադառնալով Լարսում հայկական բեռնատարների անցման հետ կապված խնդրին, ԱԺ նախագահը հորդորեց է չշտապել և բեռնատարների անցման հետ կապված խոչընդոտներին քաղաքական ենթատեքստ չտալ։ «Իմ ունեցած տեղեկություններով` այդ սահմանակետում տեղի է […]
-
Դատավորների բարեվարքության ստուգման համակարգը կրկին հետաձգվում է
Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck Շուրջ 5 տարի է՝ կառավարությանը չի հաջողվում իրագործել դատական համակարգում խոստացված բարեփոխումները. անկատար են մնում նաև դատավորների վեթինգի կամ բարեվարքության ստուգման համակարգի ներդրման վերաբերյալ խոստումները։ 2023-ի հուլիսին ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը մանրամասն անդրադարձել էր Հայաստանի դատական համակարգի բարեփոխման խնդիրներին։ #CivilNetCheck-ի հետ զրույցում արդարադատության նախարարության ներկայացուցիչը վստահեցրել էր, որ մշակվում է դատավորների, դատախազների և քննիչների բարեվարքության պարբերական ստուգման նախագիծ, որը 2023-ի «ամռան ավարտին» Ազգային ժողով կներկայացվի հաստատման։ Համաձայն նախագծի՝ Կառուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պետք է դատական համակարգում գործող պաշտոնյաների բարեվարքության ստուգումը իրականացնի, որը ենթադրում է պաշտոնյայի գույքային դրության, մասնագիտական գիտելիքների, նախկինում քրեական, վարչական և կարգապահական պատասխանատվության ենթարկված լինելու, քրեական […]
-
Հայաստանի և Հարավային Կորեայի ղեկավարները դեսպանատներ բացելու պայմանավորվածություն են ձեռք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլի հետ, հայտնում են վարչապետի գրասենյակից։ «Զրուցակիցները գոհունակությամբ են ընդգծել երկկողմ հարաբերություններում վերջին շրջանում նկատվող ակտիվությունը, ինչի արդյունքում փոխադարձության հիմունքներով երկու մայրաքաղաքներում դեսպանատներ բացելու պայմանավորվածություն է ձեռքբերվել։ Հայաստանի վարչապետը և Կորեայի նախագահը երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը նպաստելու պատրաստակամություն են հայտնել»,- ասված է հաղորդագրությունում։ Հարավային Կորեայում դեսպանություն բացելու մասին ավելի վաղ հայտարարել էր Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը․ «Վերջերս Կորեայի Հանրապետությունը պաշտոնական նոտայով մեզ տեղեկացրել է, որ մտադիր է հաջորդ տարվա առաջին կիսամյակում ռեզիդենտ դեսպանություն հիմնել Երևանում։ Անշուշտ, մենք էլ ցանկություն ունենք Կորեայում՝ Սեուլում բացել ռեզիդենտ դիվանագիտական ներկայացուցչություն։ Կարծում ենք, […]
-
Կիպրահայ երեք կուսակցութիւնները կը դատապարտեն թրքագրաւեալ Կիպրոսի հայկական կալուածին վրայ
Կիպրոսի հայկական քաղաքական երեք կուսակցութիւնները խստօրէն կը դատապարտեն թրքագրաւեալ հիւսիսային Կիպրոսի տարածքին մէջ գտնուող հայկական Մելիքեան-Ուզունեան վարժարանի եւ Ս. Աստուածածին եկեղեցւոյ շրջափակին մէջ 7 Նոյեմբեր 2023ին տեղի ունեցած միջոցառումը, որ կը միտի հայոց պատկանող կալուածին վրայ թրքական «կրթական-գիտական» հաստատութիւն մը հիմնել: Այս «կրթական-գիտական» հաստատութիւնը կը ֆինանսաւորուի թրքական անօդաչու սարքեր արտադրող «Baykar» ընկերութեան կողմէ, որուն արտադրանքը իր չարաբաստիկ մասնակցութիւնը ունեցաւ 2020ին Արցախի դէմ մղուած պատերազմին: Բռնագրաւուած հայկական կալուածին տնօրինումի այս փոփոխութիւնը սադրանք մըն է կիպրահայութեան եւ առհասարակ ամբողջ հայութեան դէմ եւ կ՛ապացուցէ, որ Հայոց Ցեղասպանութիւնը ուրացող Թուրքիան կը շարունակէ իր ոտնձգութիւնները հայութեան եւ հայկական կալուածներու հանդէպ: ՌԱԿ ԿԻՊՐՈՍԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹԻՒՆ ՍԴՀԿ […]
-
Փաշինյանը կրկին չգիտի՝ ինչ է անում, չի գիտակցում չիմանալու հետևանքները․
Հայաստանի նախկին արտգործնախարար (1998-2008) Վարդան Օսկանյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել արտաքին քաղաքական ոլորտում վարչապետ Նիկոլ Փաշինյանի սխալների վերաբերյալ, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Ցանկացած իշխանություն իր գնահատականը ստանում է գրանցած արդյունքներով։ Ցանկացած իշխանություն, նույնիսկ ամենաձախողվածը, հույս ունի գրանցած արդյունքները բարելավելու և պատմության մեջ ինչ-որ ձեռբքերմամբ հիշվելու՝ փորձելով ստվերում թողնել ձախողումները։ Շատերին թվում է, թե 44-օրյա պատերազմից առաջ Նիկոլ Փաշինյանը գիտեր՝ ինչ է անում և կամ գիտեր՝ ինչ պետք է անի դրանից հետո։ Մի պահ պատկերացրեք հակառակ վարկածը, որ Փաշինյանը չգիտեր, թե ինչ է անում, շարունակում է չիմանալ, թե ինչ պետք է անել և որևէ լուրջ պայմանավորվածություն որևէ մեկի […]
-
Ավինյանի հնարավոր իմպիչմենտի, դպրոցների սննդի, տրանսպորտի մասին․ զրույց Հայկ Գրիգորյանի
Եթե անգամ Երևանի ավագանու ընդդիմադիր խմբակցությունները համատեղեն ուժերը, չեն կարող պաշտոնանկ անել քաղաքապետ Տիգրան Ավինյանին ու նշանակել սեփական թեկնածուին, կարծում է Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանը։ ՍիվիլՆեթի Գևորգ Թոսունյանի հետ զրույցում նա հիմնավորում է, որ ընդդիմությանը պակասում են «Հանրային ձայնի»՝ մանդատ ստացած երկու անձինք, որոնցից մեկը կալանավորված է, մյուսը՝ փախուստի մեջ։ Նա նաև անդրադառնում է քաղաքային խնդիրներին։
-
Լարսում հայկական բեռնատարների անցման հետ կապված խնդիր կա․ Գնել Սանոսյան
Լարսի անցակետում հայկական բեռնատարների անցման հետ կապված խնդիր կա, նոյեմբերի 28-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ «Խնդիր կա, այո՛, կան նույն բեռներով բեռնված բեռնատարներ, որոնց մի մասն անցնում է, մյուս մասը` ոչ։ Գործընկերները որոշակի բեռի ուսումնասիրություն են կատարում և որոշակի խնդիրներ են տեսնում»,- ասել է Սանոսյանը։ Հարցին, թե խնդիրը քաղաքական դրդապատճառ ունի՞, նախարարը պատասխանել է․ «Սահմանի վրա [Ռուսաստանի] տեսչական մարմինը տվյալ ապրանքների հետ կապված որոշակի մասնագիտական խնդիրներ է տեսել, ՀՀ համապատասխան մարմիններն էլ աշխատում են այդ գործընկերների և տնտեսվարողների հետ»։ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը նոյեմբերի 26-ից փակ է, ըստ պաշտոնական հաղորդագրությունների՝ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով։ […]