Գավառի դեպքերի գործով կա 21 մեղադրյալ, ևս 5 անձ ձերբակալվել է․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ Գավառում երկու անձի սպանության և չորս անձի հրազենային մարմնական վնասվածքներ պատճառելու, մի խումբ անձանց կողմից բռնությամբ և գույքը ոչնչացնելով զուգորդված զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 21 անձի, ևս 5 անձ ձերբակալվել է, իսկ 4-ի վերաբերյալ որոշումներ են կայացվել` զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով ձերբակալելու մասին:

Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ 5 անձանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ:

Վերը նշված դեպքերի առթիվ հարուցվել էին քրեական գործեր՝ սպանության, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու, սպանության փորձի, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու, զանգվածային անկարգությունների հոդվածներով։

Ավելին՝

Գավառի բժշկական կենտրոնում որևէ մեկը չի սպանվել․ ոստիկանություն

Մեկնաբանել