Սաակաշվիլին պաշտոն ստացավ Ուկրաինայում

Մայիսի 7-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին նշանակել է Բարեփոխումների գործադիր կոմիտեի ղեկավար․ համապատասխան հրամանագիրը հրապարակված է նախագահի կայքում։

Զելենսկին հույս է հայտնել, որ Սաակաշվիլին նոր խթան կտա բարեփոխումների կոմիտեին և կօգնի երկրում կարևոր փոփոխությունների իրականացմանը։

Ավելի վաղ շրջանառվող լուրերի համաձայն՝ Զելենսկին Սաակաշվիլիին առաջարկել էր բարեփոխումների հարցով փոխվարչապետի պաշտոնը։

Պաշտոնական Թբիլիսին հայտարարել էր, որ նրա նշանակման դեպքում հետ կկանչի Կիևից իր դեսպանին։

***

Ուկրաինայի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոյի օրոք Սաակաշվիլին զբաղեցրել է Օդեսայի նահանգապետի պաշտոնը, որին նշանակվել էր 2015թ․ մայիսին։ Այդ պաշտոնից նա հեռացել է 2016թ․ նոյեմբերին՝ մեղադրելով Պորոշենկոյին Օդեսայի կոռուպցիոն կլաններին սատարելու մեջ։

Սաակաշվիլին Վրաստանի նախագահ է եղել 2004–2007 և 2008–2013թթ․։

Վրաստանում Սաակաշվիլիի դեմ հարուցված են մի շարք քրեական գործեր։

Մեկնաբանել