Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջև միջադեպի փաստով քրեական գործ է հարուցվել. ՀՔԾ

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» կուսակցության նախագահ Արթուր Դանիելյանի հաղորդումների առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ․տեղեկությունը ՍիվիլՆեթի հետ զրույցում հաստատեց Հատուկ քննչական ծառայության խոսնակ Մարինա Օհանջանյանը։

Խոսնակի փոխանցմամբ՝ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի (խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով) և 117-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը) հատկանիշներով։

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հայտարարել էր, որ քրեադատավարական գործընթացը սկսվել է, անձինք հաղորդումներ են տվել ոստիկանության բաժնում, նյութերը փոխանցվել են ՀՔԾ:

Ապրիլի 29-ին ծեծկռտուք էր տեղի ունեցել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանի միջև։ Ծեծկռտուքը սկսելու համար կողմերը միմյանց են մեղադրում։

#ՍիվիլՆեթ #Լուրեր

Մեկնաբանել