Սասուն Միքայելյանն Էդմոն Մարուքյանին առաջարկեց միասին վայր դնել պատգամավորի մանդատները

«Ես գիտեմ՝ Մարուքյանը ինչ շոումեն է։ Էն, ինչ էս դահլիճում կատարվել է, իր մեղքով է կատարվել։ Եթե էդքան տղա է ինքը, մենք երկուսով մանդատները դնում ենք»․ մայիսի 11-ին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն անդրադարձավ մայիսի 8-ին իր և Էդմոն Մարուքյանի միջև տեղի ունեցած միջադեպին՝ նշելով, որ Մարուքյանն ու եղբայրը պիտի ներողություն խնդրեն իրենից և Ալեն Սիմոնյանից։

Մեկնաբանել