22 հունվար, 2020 11:54 Ունեցել ենք 9 մլրդ 307 մլն դրամի հավելյալ դրամաշրջանառություն. Նիկոլ Փաշինյան 2019-ի դեկտեմբերի 28-ից 2020-ի հունվարի 6-ը ընկած ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ ունեցել ենք 9 մլրդ 307 մլն դրամի հավելյալ դրամաշրջանառություն. ֆեյսբուքյան ուղիղ եթեում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ դա կապված է նաև այն 271 մլն դրամի հետ, որը կառավարությունը հատկացրել էր քաղաքապետարանին՝ ամանորյա միջոցառումները կազմակերպելու համար։ 22 հունվար, 2020 11:30 Ինչ ազդեցություն կունենա գազի թանկացումը տնտեսության վրա. զրույց էկոնոմիկայի նախարարի հետ Հայաստանի տնտեսությունը պատրա՞ստ է գազի սակագների բարձրացմանը, իսկ բյուջեն՝ եկամուտների կրճատմանը, ի՞նչ լուծումներ կարող է առաջարկել կառավարությունը: Այս հարցերի մասին ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանը խոսել է էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի հետ:

#CivilNet #ՍիվիլՆեթ #Հարցազրույց
22 հունվար, 2020 11:28 Ուսումնասիրե՞լ քաղաքապետարանի «կամազ գեյթը», թե՞ ոչ. ԱԺ-ում քվեարկությունը տապալվեց Ազգային ժողովի հունվարի 22ի նիստում թեժ քննարկում ծավալվեց Երևանի քաղաքապետարանում կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծման շուրջ Իշխող «Իմ քայլը» խմբակցությունը կարծում է, որ հանձնաժողովի ստեղծումը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը և դուրս է ԱԺի լիազորություններից՝ գործընթացը համարելով «շոու» Հանձնաժողովի ստեղծումը նախաձեռնած «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբացկությունների ներկայացուցիչները հայտարարում էին, որ կառավարող ուժը խոչընդոտում է քաղաքապետարանում կոռուպցիոն ռիսկերի ուսումնասիրմանն ու բացահայտմանը, որոնց մասին հանրությունը տեղեկացավ մայրաքաղաքին «կամազաների նվիրատվության» աղմկահարույց լուրից Նիստում ծավալվեց թեժ բանավեճ
#CivilNet #ՍիվիլՆեթ #Ազգայինժողով
22 հունվար, 2020 11:23 «Օրենքով գող» լինելը պաշտոնապես արգելվեց. ԱԺ–ն ընդունեց նախագիծը Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց քրեական «օրենքով գողերի» ու «քրեական հեղինակությունների» մասին օրենքի նախագիծը, որի շուրջ երեկ ԱԺ նիստերի դահլիճում վիճաբանություն էր եղել պատգամավորների միջև։ ՀՀ կառավարության հեղինակած «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն ընդունվեց 73 կողմ, 20 դեմ և 15 ձեռնպահ ձայներով: 22 հունվար, 2020 10:12 Մեր ներշնչման աղբիւրը Դարձեալ ազատագրուած Քաշաթաղի հիւսիսը գտնուող Մոշաթաղ գիւղի նոր բնակիչի մը տուն յանձնեցինք: Խաղավայր մը ստեղծեցինք մանկապարտէզին եւ դպրոցին մօտ, համայնքային մեծ կեդրոն մը կառուցեցինք եւ այստեղ ալ գիւղապետարան մը հիմնեցինք: Համայնքային կեդրոնին մէջ արդէն տեղի կ'ուենան նշանտուքներ եւ հարսանեկան քէֆեր:

22 հունվար, 2020 09:36 Արցախում դժբախտ պատահարի հետևանքով մահացել է պայմանագրային զինծառայող՝ Արթուր Մարտունի Նալբանդյանը Հունվարի 21-ին՝ ժամը 13:15-ի սահմանում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դժբախտ պատահարի հետևանքով մահացել է պայմանագրային զինծառայող, 1980թ. ծնված Արթուր Մարտունի Նալբանդյանը. հաղորդում է Արցախի Պաշտպանության բանակը։

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:
22 January, 2020 01:13 Armenia-China Visa Requirement Lifted as China Eyes the Armenian Market Armenian and Chinese citizens are no longer required to obtain a visa in order to travel to both countries for a stay that is less than 90 days, within a period of 180 days.

The agreement came into effect on January 19, in accordance with a deal signed with the Chinese government during Prime Minister Nikol Pashinyan’s visit to Beijing in May 2019.

The new agreement also applies to Armenian citizens in transit and will further allow 30 day visa-free travel to Hong Kong, and 90 day visa-free travel to Macau.
21 հունվար, 2020 21:36 Հրապարակվել է Ռուսաստանի նոր կառավարության կազմը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել նախարարների նոր կաբինետի կազմի մասին, վարչապետ Միխայիլ Միշուստինը կունենա ինը տեղակալ: Իրենց պաշտոնները պահպանել են պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

21 հունվար, 2020 21:15 Թբիլիսիում ադրբեջանցի դիվանագետը «հայկական երգի» պատճառով ծեծել է երգիչներին․ Վրաստանն այս շաբաթ ՍիվիլՆեթը մեկնարկել է «Վրաստանն այս շաբաթ» շարքը, որն ամփոփում է նախորդ շաբաթվա ընթացքում Վրաստանում տեղի ունեցած առավել կարևոր և հետաքրքիր զարգացումները։ Առաջին ամփոփման մեջ՝

Վրաստանի նախկին գլխավոր դատախազը վերադառնում է;
NDIը նոր հետազոտություն է հրապարակել իշխանության ու եկեղեցու հեղինակությունը շարունակում է անկում ապրել;
Թբիլիսիում ադրբեջանցի դիվանագետը ծեծի է ենթարկել ռեստորանի երգիչներին՝ «հայկական երգի» համար

Տեսանյութը պատրաստվելիս օգտագործվել է հետևյալ ալիքները Palitranews, Kavkasia TV, Ajara TV, BM Georgia, Imedi
21 հունվար, 2020 20:46 Բեռլինում Թումո կենտրոն կբացվի Այսօր Թումո Երևանում և KfW բանկի Բեռլինի ներկայացուցչությունում զուգահեռաբար տեղի է ունեցել Բեռլինում Թումո կենտրոնի հիմնադրման վերաբերյալ պայմանագրի ստորագրման արարողությունը, ասված է Թումո-ի հաղորդագրությունում:

Նոր կենտրոնը գտնվելու է Բեռլինի արևմտյան հատվածում` պատմական Շառլոտենբուրգ թաղամասում: Այն իր դռները կբացի այս տարվա հոկտեմբերին` անվճար սովորելու հնարավորություն տալով 1200 ուսանողի:
21 հունվար, 2020 20:10 Քրեական ենթամշակույթը՝ Թավշյա խորհրդարանում. զրույց Հակոբ Բադալյանի հետ Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը կարծում է, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը Թավշյա հեղափոխությունից հետո ներքաղաքական դաշտում հաստատվելու խնդիր ունի, և դրանով է պայմանավորված նրա ոչ քաղաքակակիրթ կեցվածքը խորհրդարանի պատերից ներս: ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում Բադալյանը անդրադառնում է քրեական ենթամշակույթը օրենսդրորեն կարգավորելու խնդրին, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքին, Սահմանադրական դատարանի խնդրին և սահմանադրական փոփոխություններին:
21 January, 2020 17:45 Is Armenophobia Taking Over Cultural Events in Europe? On January 13, media reports began appearing about a prominent Armenian soprano, Ruzan Mantashyan, who was refused participation in the upcoming SemperOperaball in Dresden, Germany, after an Azerbaijani tenor slated to perform at the ball, Yusif Eyvazov, made a request to that effect to the event’s organizers. The allegations were quickly picked up by Armenian media outlets and became a widely-discussed topic on Armenian social networks. The SemperOperaball is widely billed as Germany’s most prestigious ball. 21 January, 2020 16:43 Armenia’s National Assembly Passes Controversial Wiretapping Amendment On January 21, Armenia’s National Assembly passed in a second reading a controversial amendment to the Law On Operational Investigation Activity permitting the police to conduct independent wiretapping operations on Armenian citizens’ telephone conversations. The draft amendment had been previously approved by the Standing Committee on Defense and Security and the National Assembly in a first reading late last year.

21 հունվար, 2020 16:06 Սերժ Սարգսյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում. պաշտպանական թիմ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպանական թիմը քրեական գործի նյութերին ծանոթանալուց հետո հանդես է եկել հայտարարությամբ, որում կետ առ կետ անդրադառնում է Սարգսյանին առաջադրված մեղադրանքին: 21 հունվար, 2020 16:01 «Կոնջելազիա». նոր անկյուն զբոսաշրջային Գյումրիում Իտալացի Մաքսիմիլիանոն և երևանաբնակ Մարիամը Գյումրիում ստեղծել են իրենց ընտանեկան բիզնեսը՝ Konjelaziaն։ Փորձում են քաղաքում զբոսաշրջության զարգացման մեջ իրենց դերն ունենալ և Գյումրին զբոսաշրջիկներին այլ գույներով ներկայացնել։ 21 հունվար, 2020 14:36 Քոչարյանի ու մյուսների գործով նիստը հետաձգվեց Հունվարի 21ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները չեն ներկայացել դատարան․ դատական նիստը կրկին հետաձգվել է մինչև փետրվարի 4ը՝ ժամը 13։00ն։
Ինչպես հայտնում է Քոչարյանի փաստաբանական թիմը, նիստին չեն ներկայացել Քոչարյանի պաշտպաններ Արամ Օրբելյանը, Հայկ Ալումյանը, Հովհաննես Խուդոյանը, Արամ Վարդևանյանն ու Ռուբեն Սահակյանը՝ պատճառաբանելով, որ զրկված են իրենց իրավունքները և պարտականությունները կատարելու հնարավորությունից։
«Պաշտպանները նշել են, որ 2020թ․ հունվարի 9ի դատական նիստի ընթացքում տուժողի իրավահաջորդներից մեկի կողմից հնչեցվել է սպառնալիք, ինչին դատարանը պատշաճ չի արձագանքել։ Նույն պատճառաբանությամբ նիստին չեն ներկայացել նաև Արմեն Գևորգյանի պաշտպանները», ասված է հաղորդագրությունում։