Դեբեդավան. հողի մարդիկ

Դեբեդավան գյուղը Հայաստանի ծայր հյուսիս-արևելքում է՝ Դեբեդի աջ ափին, այնտեղ, որտեղից գետը անցնում է Վրաստան, ապա՝ թեքվում դեպի Ադրբեջան և միանում Կուր գետին: Սա Հայաստանի Հանրապետության՝ ծովի մակերևույթից ամենացածր հատվածն է՝ 370 մետր: Դեբեդավանը սահմանակից է Վրաստանի Քվեմո Քարթլի երկրամասի Մառնեուլի շրջանի ադրբեջանաբնակ գյուղերին: Բնակչության թիվը 700-ի սահմաններում է: Մինչև 1988-ի դեկտեմբեր գյուղում բնակվում էին ադրբեջանցիներ՝ բացի մի քանի ընտանիքներից: Ազգամիջյան դեպքերի պատճառով ադրբեջանցիները հեռացան, նրանց փոխարեն գյուղում հաստատվեցին Ադրբեջանից գաղթած հայեր, ինչպես նաև 11 ուդիներ:

ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանը և Գևորգ Հարոյանը մեկ օր անցկացրել են գյուղում, զրուցել հողի մարդկանց հետ:

Մեկնաբանել